Դանիան դադարեցրել է «Հյուսիսային հոսք» խողովակաշարում 2022 թվականին տեղի ունեցած պայթյունների հետաքննությունը: Այդ մասին հայտնել է երկրի ոստիկանությունը: Ավելի վաղ հետաքննությունը դադարեցրել էր նաև Շվեդիան:
«Հետաքննության արդյունքում իշխանությունները եկել են այն եզրակացությանը, որ տեղի է ունեցել գազատարների կանխամտածված սաբոտաժ։ Սակայն Դանիայում քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր չկան»,- ասված է Կոպենհագենի ոստիկանության հայտարարության մեջ՝ փոխանցում է Reuters-ը։
«Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերը, որոնք գազ են տեղափոխում Բալթիկ ծովի հատակով, վնասվել են 2022 թվականի սեպտեմբերին Շվեդիայի և Դանիայի տնտեսական գոտիներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: