ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Ֆեյսբուքում հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այսօր հայ ժողովրդի հետ սգում են 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածների համար:
«Մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,- ասված է գրառման մեջ։