Եթե վարչապետը կկարծի, որ որպես կուսակցության ղեկավար, որպես երկրի ղեկավար՝ ինձ ասելիք ունի, մենք մշտապես շփման մեջ ենք և ազնիվ, անկեղծ շփման մեջ ենք: Նման մտածելակերպը ենթադրում է, որ արդարադատությունը կամ իրավապահները պետք է ցուցումով գործեն: Նման բան ՀՀ-ում ես չեմ տեսել ու չեմ կարող ասել, որ նման բան կարող է տեղի ունենալ, առավել ևս՝ ինձ հետ կապված: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ խոսնակը՝ անդրադառնալով հարցին, թե եղբոր կնոջ մասով հարուցված քրգործից չի՞ ենթադրվում, որ Ալեն Սիմոնյանը թիրախավորվել է, կամ «ինչ-որ մի բան Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել»:
«Իմ և ՀՀ վարչապետի հարաբերություններն ինստիտուցիոնալ և ընկերական հիմքի վրա են, և նման բան պնդելը թե՛ հիմա, թե՛ ապագայում, նշանակում է չիմանալ մեր հարաբերությունների մասին»,- ասաց նա: