2024 թվականի մարտի 1-ից Ռուսաստանը վեց ամսով կարգելի բենզինի արտահանումը. համապատասխան փաստաթուղթը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Որոշում է կայացվել բորսայում դիզելային վառելիքի վաճառքի նորմատիվն էլ հասցնել 16 %-ի։
Նշվում է, որ արտահանման ժամանակավոր արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրների, Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ մատակարարումների համաձայնեցված ծավալներին:
Բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու առաջարկով կառավարության ղեկավարին դիմել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա նշել է, որ ներքին շուկայում շուտով կմեծանա վառելիքի պահանջարկը, ինչը կապված է գարնանային դաշտային աշխատանքների, նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգումների, ինչպես նաև ամառային արձակուրդի հետ: