Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել հիմնանորոգվող մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում: 2022-ին ապամոնտաժված ու վերակառուցվող Աբովյանի համար 2 դպրոցում մասնագետները որոշ խախտումներ հայտնաբերել են, բայց դրանք կապված չեն շինարարության որակի ու անվտանգության հետ: Ինչպես մյուսներում, այստեղ նույնպես հիմնական թերությունը շինհրապարակի կահավորումն է: Տեսչական մարմնից վստահեցնում են՝ այցից առաջ կառուցապատողին չեն տեղեկացնում, այցելում են անակնկալ:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: