Մարտին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահի ընտրությունից առաջ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընտրությունից առաջ՝ ոչ, քանի որ բավական խիտ ու լարված է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի նախագահների ժամանակացույցը: Բայց ամենաբարձր մակարդակով հանդիպումների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, դրանք տեղի կունենան այն ժամանակ, երբ երկու նախագահներին հարմար կլինի»,- ասել է Պեսկովը։
Փետրվարի 26-ին Պուտինը հեռախոսով շնորհավորել է Էրդողանին տարեդարձի առթիվ։ Զրույցի ընթացքում, ըստ Կրեմլի խոսնակի, նախագահները հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա համակողմանի ամրապնդմանը և պայմանավորվել են շարունակել շփումները։