Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկուշաբթի դիմել է երկրի խորհրդարանին՝ վավերացնելու Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը, հայտնում է EFE-ն։
«Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ կուժեղացնի Հունգարիայի անվտանգությունը, ուստի ձեզ կոչ եմ անում հաստատել այդ դիմումը»,- ասել է Օրբանը խորհրդարանի գարնանային նստաշրջանի բացման ժամանակ։
Իշխող «Ֆիդես» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատե Կոչիսը հայտնել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին քվեարկությունն ընդգրկված է փետրվարի 26-ի նստաշրջանի օրակարգում։ Նա նշել է, որ «Ֆիդես»ը նախատեսում է աջակցել Շվեդիայի խնդրանքին։