Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 26-29-ը՝ իրաքյան կողմի հրավերով, պաշտոնական այցով գտնվելու է Իրաքի Հանրապետությունում:
Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահի և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նախագահ Վահագն Խաչատուրյանի դասախոսությունը Բաղդադի համալսարանում և հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: