Ժամը 13:40-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 հասցեի մոտ պայթուցիկի նմանվող առարկա կա: Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր: Այդ մասին լուրը 1Lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: