Միջպետական ճանապարհից դեպի Հրազդան ճանապարհահատվածի նորոգումը, որ դատական գործընթացի պատճառով տևական ժամանակ ձգձգվում էր, ավարտվել է: Ռուսաստանյան «Գլավդորստրոյ» ընկերությունը 2 տարով զրկվել է պետական մրցույթներին մասնակցելու իրավունքից: Նույն ընկերության անգործության պատճառով սահմանված ժամկետից շեղվել է նաև Ծաղկաձորի 5.3 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: 2023-ի փոխարեն նորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2024 թվականի կեսը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան