Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի, երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Նախատեսվում է երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0,5-ի փոխարեն նախատեսել 0,25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունն ու արարքի վտանգավորությունը։
Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միան տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից այս արարքի կարևորությունը, նախատեսում ենք՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կատարելու պայմաններում կհանվի 2 միավոր: Այսինքն՝ առաջին անգամ նախատեսվում է միայն տուգանք, երկրորդ անգամ եթե արարքը կատարվի, քսանիննապատիկի չափով տուգանք կնախատեսվի և 2 բալ տուգանային միավոր կլինի նախատեսված: