Փետրվարի 19-25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 387 դեպք, որից 144-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
«Մասնավորապես՝ հրդեհի՝ 90, փլուզման, մերկասառույցի` 4-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի, անասնահամաճարակի, դիակի հայտնաբերման, քարաթափման՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 3, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 29, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 139, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 13 և 60 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 45 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 107 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 50 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 59, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ: