Երթուղի են դուրս եկել 64 համարի նոր Zhong Tong ավտոբուսները, որոնք Նոր Նորք վարչական շրջանը կապում են Էրեբունի վարչական շրջանի հետ, իսկ 13 համարի երթուղին Սարի թաղը կկապի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«64 համարի երթուղին սպասարկողին, որը սպասարկվում է մասնավորի կողմից, մարտի 1-ից կսպասարկենք նաև մենք նոր Zhong Tong մակնիշի ավտոբուսներով»,- ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրանը Ավինյանը հիշեցրեց, որ սրանք քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում խոստացված նոր գծերն են, մի գիծ, որն անցնելու էր Դավիթ Բեկով, մեկ այլ գիծ, որ պետք է փոխարիներ Սարի թաղի «ՊԱԶ»-իկին: