Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հետամուտ է լինելու, որպեսզի առևտրի կետերի դարակաշարերում «Ֆետա» անվանման ներքո իրացվող պանիրը բացառապես արտադրված լինի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված վարույթների շրջանակում 7 տնտեսվարող սուբյեկտներից 5-ն ընդունել են իրավախախտումների փաստը և արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել:
Կիրառված արագացված վարույթներն ավարտվել են, որոնց արդյունքում տնտեսվարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել: Երկու տնտեսվարողների վերաբերյալ հարուցված վարույթները գտնվում են ընթացիկ փուլում:
Հիշեցնենք, որ վարույթների հարուցման հիմք է հանդիսացել տնտեսվարող սուբյեկտների կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառին նման անվանումներով պանիրների ներմուծումը և իրացումն այն դեպքում, երբ դրանք առերևույթ արտադրված չեն «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան։