2023 թվականի 1000 խոշոր հարկատուների շարքում կա ՏՏ ոլորտի 77 ընկերություն. դրանք միասին պետբյուջե են վճարել մոտ 87 մլրդ դրամ՝ զգալի դերակատարում ունենալով Հայաստանի տնտեսության զարգացման մեջ:
Ոլորտում բումը սկսվել է 2021-ից, իսկ 2022-ին մեր երկրում մոտ 1300 ընկերություն է գրանցվել՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային կենտրոններից մեկը:
Մասնագետները համոզված են՝ եթե արտաքին արժեշղթաների մեջ ներգրավվելու փոխարեն Հայաստանում գործող ընկերություններն ավելի շատ պատրաստի արտադրանք հանեին մեր շուկա, տնտեսական ազդեցությունը ավելի մեծ կլիներ:
Կա նաև հակառակ կարծիքը, որ կարևոր չէ, թե արտադրանքը որ շուկայում է սպառվում, ավելի կարևոր է, երբ երկիրը տեխնոլոգիապես անկախ է լինում: Իսկ այս արդյունքին հասնելու համար ընկերություններն ունեն նաև պետության աջակցության կարիքը:
Դրսի շուկայում մրցակցության խնդիր չունենալու համար արդեն իսկ իրականացվում են ոլորտի պետական աջակցության մի շարք ծրագրեր:
Նոր ընկերությունների համար ոլորտը ավելի գայթակղիչ դարձնելու և եղած ընկերություններին այստեղ պահելու համար առաջիկայում սպասվում են նաև օրենսդրական փոփոխություններ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: