Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է գտել ավելի քան 10 հազար բռնի տեղահանված:
ՊԵԿ-ի տվյալով՝ նրանց գրեթե կեսի աշխատավարձը նվազագույնից բարձր է՝ 104- 500 հազար դրամ: 26 տոկոսն աշխատում է առևտրի ոլորտում:
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի խնդիրը Հայաստանում լուծելու համար գործադիրը քայլեր է ձեռնարկում:
Կառավարության այս շաբաթվա նիստում 1000 արցախցու համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով հատկացվել է ավելի քան 873 մլն դրամ:
Իրականացվող աշխատանքի և դրա արդյունքների մասին Աննա Զախարյանն է պատմում: