Մարտի 4-ից Արմավիրի մարզի Խոյ համայնքի բոլոր գյուղերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը։ Այս մասին հայտնում է Խոյի համայնքապետարանը:
Ուսանողական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է գյուղի վարչական ղեկավարին ներկայացնել ուսանողի տվյալ ուսման վայրում սովորելու տեղեկանք, որի հիման վրա կտրամադրվեն ուսանողական կտրոններ։
Գեղակերտ գյուղի ուսանողները կարող են տեղեկանքները ներկայացնել Խոյի համայնքապետարան։
Համայնքապետարանն իրազեկում է՝ խստիվ արգելվում է տրանսպորտային միջոցից օգտվել այն անձանց, ովքեր ուսանող չեն։
Մեկնումը՝ առավոտյան ժամը 7:30-ին դեպի Երևան (Կենտրոն վարչական շրջան՝ կանգառներով) համայնքի յուրաքանչյուր գյուղի կենտրոնից։
Ուսանողական երթուղին կլինի միակողմանի՝ առանց վերադարձի։