Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում:
Երկրորդ խաղում Հայաստանն առավելության հասավ Ալբանիայի հավաքականին 84:79 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Անդրե Սպայթ Մկչտչյանն էր (Հայաստան)՝ վաստակած 31 միավորով, նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 4 արդյունավետ փոխանցում: