Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի համաժողովին, նրա անցկացրած հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնություններն ու դրանց հաջորդած հայտարարությունները, հաղորդագրությունները միանշանակ փաստում են, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մակարդակն էապես բարձրացել է: Փորձագիտական շրջանակների գնահատականն է:
Իսկ Մյունխենին հաջորդած վարչապետի փարիզյան այցը դրական է գնահատվում շոշափելի արդյունքի ձեռքբերման տեսանկյունից: Մասնագետները կարևոր են համարում Ֆրանսիայի նախագահի շուրթերից հնչած արտահայությունը, որ Հայաստանը պետք է օգտվի անվտանգության եվրոպական գործիքներից: Նիկոլ Փաշինյանը Փարիզում էր փետրվարի 21-22-ին, իսկ արդեն փետրվարի 23-ին պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը: Ֆրանսիայից Հայաստան հասավ նաև պաշտպանական զինտեխնիկայի առաջին խմբաքանակը:
Եվ մեկ արձանագրում էլ, որ բնավ երկրորդական համարել չի կարելի: Մյունխենից հետո Արդրբեջանի ղեկավարի վարքագիծը փոխվել է: Ինչպես վերլուծաբաններն են մատնանշում՝ նա համաձայն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները շարունակել արևմտյան հարթակում: Մասնագիտական կարծիքներն ի մի է բերել Մուշեղ Իսախանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։