ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում բռնկված խոշոր հրդեհից զոհվածների ընտանիքներին։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա քաղաքում նախօրեին հրդեհ էր բռնկվել երկու բազմահարկ բնակելի շենքում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: