Ամենամեծ, բայց ոչ առաջին հաղթանակն էր 19-ամյա Ալեքսանդրայի համար Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Հրում վարժությունում ևս գյումրեցի մարզուհին փոքր ոսկե մեդալ է նվաճել: Հատկապես տպավորվել են վճռական մոտեցումից առաջ մարզչի խոսքերը՝ «կարող ես, կհրես»: Եվրոպայի չեմպիոնի կոչումով բավարարվել չի պատրաստվում, արդեն վերսկսել է պարապմունքները:
Մարզումներին «Լուրերի» թղթակից Քրիստինե Մկրտչյանն է հետևել: