Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրին, թե առաջիկայում նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Հայաստան։
1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է հետևյալը. «Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»:
Հիշեցնենք՝ որոշ ԶԼՄ-ներ նախօրեին տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահը մարտին այցելելու է Հայաստան և Ադրբեջան: