Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում հայկական շուկա մուտք է գործել 8 նոր ավիաընկերություն, ուղևորահոսքը կազմել է ավելի քան 5.4 մլն: Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է տեղական ավիաընկերությունների անվտանգության ստանդարտներին, բեռնատար օդանավերի ներկրմանը, նաև կադրերի պատրաստման խնդրին:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան