Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում. երկրի անդամակցությունը դաշինքին ընդամենը ժամանակի հարց է՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Նախագահ Պուտինը սկսեց այս պատերազմը, քանի որ ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և Ուկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց տեղի ունեցավ լրիվ հակառակը։ Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին. դա ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»,- ասել է Ենս Ստոլտենբերգը:
Նա հավելել է, որ դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային: Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ, սակայն երկիրը պահպանում է ազատությունն ու անկախությունը: