Փետրվարի 24-ին` ժամը 10:50-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին այրվում է տաղավար։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին գտնվող վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, մարվել ՝ 12։16-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 12 քմ։