Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ աղմուկը չի դադարում: Պատրիարքարանից հետո կալվածքը 99 տարով վարձակալած իսրայելական ընկերության դեմ հայց է ներկայացրել նաև Երուսաղեմի հայ համայնքը: Բողոքարկում են վարձակալության համաձայնագիրը, պնդում՝ գտել են փաստաթուղթ, որը հիմնավորում է՝ պատրիարքը իրավասություն չուներ տարածքը վարձակալության տալ կամ վաճառել:
Մանրամասները՝ ռեպորտաժում։