Չեմ հերքում, որ վտանգ կա: Եվ այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից: Այս մասին ՊՆ վարչական համալիրում Ֆրանսիայի ԶՈՒ ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«ՀՀ-ն որդեգրել է՝ սեփական ԶՈՒ-ն, կարողությունները նորացնել և արդիականացնել: Սա ենթադրում է, որ մենք է ունենք և՛ սեփական միջոցներով կարիքները համալրելու անհրաժեշտություն, և, իհարկե, գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ, այդ թվում՝ եվրոպական գործընկերներին է վերաբերում:
Խոսքը վերաբերում է նաև խաղաղության գործիքակազմից օգտվելու հնարավորությանը:
ՀՀ-ն զենք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով: ՀՀ-ի կողմից գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի: Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ: Եվ այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից: Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը: Անկախ նրանից՝ առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտագային միջավայր կունենանք, ՀՀ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը, և մեր այսօրվա պայմանագիրը դրա մասին է: