Կրեմլն արձագանքել է France 24-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի կառույցներում, քանի որ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը նախատեսում է Հայաստանից պարզել, թե ինչ է նշանակում այդ հայտարարությունը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ իրենք հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չեն ստացել անդամակցության սառեցման վերաբերյալ։ «Հայկական կողմը պաշտոնական քայլեր չի նախաձեռնել այս առումով»,- նշել է Պեսկովը։
Բաքուն ևս արձագանքել է Հայաստանի վարչապետի հարցազրույցին՝ անհիմն որակելով այն պնդումը, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում: Ադրբեջանի արգործանախարարությունից նշել են, թե իբր նման մեղադրանքները լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն խաթարել խաղաղ գործընթացը։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: