Պատմության մեջ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի առաջին այցը Հայաստան վկայում է, որ երկու երկրի ռազմական գործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ ստացել է համակարգային և հեռահար բնույթ: Հայտարարել է պաշտպանության նախարարը:
Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ գործակցությունը ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները՝ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցություն, ռազմական կրթություն, վարժանքներ ու զինված ուժերի և պաշտպանական միջոցների արդիականացում: Նախարարները հույս են հայտնել, որ այսօր ստորագրված փաստաթղթերը նոր հիմք են դնելու այս օրակարգի զարգացման համար:
Մանրամասները՝ տեսաշարում: