Ուկրաինայի նախագահը Fox news-ի եթերում խոսել է մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ ուկրաինացիների և Եվրոպայի համար «ողբերգություն» կլինի, եթե Կիևը մնա առանց ԱՄՆ-ի հետագա օգնության: «Բոլորը շատ լավ գիտեն, որ Պուտինը երբեք կանգ չի առնի: Նա կշարժվի դեպի Արևելյան Եվրոպա, քանի որ դա է ուզում»,- նշել է Զելենսկին՝ շեշտելով, որ Կիևին մեծ հեռահարության զենքեր են անհրաժեշտ:
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսանյութում: