ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 23-ին Ազգային ժողովում հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Մտքեր են փոխանակվել դատական համակարգում առկա խնդիրների և դրանց լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ:
Երկուստեք կարևորվել են դատական իշխանության անկախությունը և օրենսդիր իշխանության հետ արդյունավետ համագործակցությունը: