Կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշմամբ հաստատվել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականցվող ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերը։ Ստուգաթերթի կիրարկման ընթացքում պարզվել է, որ տրանսպորտի անվտանգության ոլորտում ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի հարցաշարում որոշ հարցեր հղում են կատարում ուժը կորցրած նորմատիվ պահանջներին։ Այսպիսով, որպեսզի տեսչական մարմինը կարողանա պատշաճ իրացնել իրեն օրենքով վերապահված լիազորությունները, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ Որոշման N 1-ին հավելվածով հաստատված ստուգաթերթում։ Որոշման նպատակն է խմբագրել տրանսպորտային անվտանգության բնագավառում ստուգումներ իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի հարցաշարի հղումներ։