ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, և դա համընկնում է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկի երկրորդ տարելիցի հետ, գրում է Euronews-ը:
Եվրամիության խորհուրդը ուրբաթ՝ փետրվարի 23-ին, սահմանափակող միջոցներ է սահմանել 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը։
Պատժամիջոցների ցուցակներում ներառված են ռազմական և պաշտպանական ոլորտների ընկերություններ և ղեկավարներ, որոնք ներգրավված են ԿԺԴՀ-ից Ռուսաստան ենթադրյալ զենք մատակարարելու մեջ, ինչպես նաև՝ «դատական համակարգի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման ու վերադաստիարակման համար պատասխանատու անձինք»: