Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտյոմ Սմբատյանն փետրվարի 27-ից կազատվի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին 2024 թվականի փետրվարի 27-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: