Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնում է, որ քննիչները ցույց են տվել որդու մարմինը, սակայն հրաժարվել են այն հանձնել և պահանջել են գաղտնի հուղարկավորություն: Հակառակ դեպքում սպառնացել են հնարավորինս հետաձգել դիակի հանձնման գործընթացը, հայտնում է BBC-ն։
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը X սոցիալական ցանցում գրել է, որ մահվան մասին բժշկական եզրակացությունում մահվան պատճառները համարվել են բնական։
Ռուսաստանի «Թաղման և հուղարկավորության մասին» օրենքի համաձայն՝ մահվան պատճառը պարզելուց հետո մահացածի մարմինը պարտավոր են երկօրյա ժամկետում հանձնել հարազատներին:
«Նրանք ուզում են, որ դա արվի թաքուն, առանց հրաժեշտի, ինձ ուզում են տանել գերեզմանոցի ծայրամաս՝ թարմ գերեզմանի մոտ և ասել՝ «այստեղ է պառկած քո տղան։ Ես պահանջում եմ որդուս մարմինն անմիջապես ինձ հանձնել»,- ասել է քաղաքական գործչի մայրը։