Այս պահին ոչինչ չունեմ ասելու: Այս մասին այսօր Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալությանը։
«Տեսչական մարմինների բարեփոխումները երկար ու ծանր ընթացք էին, հույս ունեմ, որ թե՛ գործառույթների շրջանակի հստակեցումը, թե՛ իրավական հիմքերի ստեղծումը, թե՛ կառուցվածքային առումով, ինչ արվում է, պետք է նպաստի, որ հնարավորինս զերծ մնանք նմանատիպ դեպքերից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2 ամսով կալանավորվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Նա մեղադրվում է կաշառք վերցնելու համար։