Իսպանիայի Վալենսիա քաղաքում հրդեհն ընդգրկել է երկու բազմահարկ բնակելի շենք, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալի, մահացել է 4 մարդ, վիրավորվել 13-ը, այդ թվում՝ 6 փրկարար, 19 մարդ համարվում է անհետ կորած: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մի քանի բնակիչ դեռ մնացել է ներսում:
Շենքի ամբողջ ճակատն այրվել է, ներսում լսվել են փոքր պայթյուններ:
Քաղաքի կենտրոնից հյուսիս գտնվող հարուստ թաղամասում բռնկված հրդեհի մարման գործողությանը հրշեջներից բացի ներգրավել են Իսպանիայի արտակարգ իրավիճակների ռազմական ծառայության զինծառայողներին:
Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն, սակայն ըստ վարկածներից մեկի՝ բռնկման պատճառը շենքի կառուցման ժամանակ օգտագործված նյութերն են։