Հազարավոր ֆերմերներ ցույց են անցկացրել Մադրիդի կենտրոնում, տրակտորներով փակել մի շարք փողոցներ:
Ակցիայի մասնակիցները բողոքել են գյուղատնտեսության ոլորտում պետության վարած քաղաքականության, գնաճի, Ուկրաինայից էժան գյուղմթերքի ներմուծումների դեմ, որոնց պատճառով, ֆերմերների պնդմամբ, մրցակցային անառողջ միջավայր է ստեղծվել:
Ցուցարարները նաև մտահոգված են, որ կլիմայական փոփոխությունները և դրանց դեմ պայքարի ԵՄ դիրեկտիվները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսական ոլորտին և ֆերմերների ֆինանսներին:
Իսպանիայում արդեն մի քանի օր չդադարող ցույցերի ժամանակ անկարգություններ են գրանցվել, իրավապահների և ակցիայի մասնակիցների միջև բախումներ են եղել: