Շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխության նախագծով առաջարկվում է խաղատներում և առցանց հարթակներում խաղացողների շահումից հարկել 10 տոկոս եկամտահարկ: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարզաբանում է, որ հարկման ենթակա են բոլորը, և չպետք է լինեն արտոնյալներ: Կազմակերպիչները մտավախություն ունեն, որ պոտենցիալ խաղացողները հարկից խուսափելու համար հաշիվներ կբացեն չլիցենզավորված կայքերում:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: