Իրանում այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանի ընտրության քարոզարշավը:
Այն տևելու է 1 շաբաթ, ընտրությունը նշանակված է մարտի 1-ին: Մասնակցում է 15200-ից ավելի թեկնածու:
Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ընտրությունը որակել է որպես իրական մրցակցություն տարբեր քաղաքական խմբերի և խմբակցությունների միջև:
Հայ համայնքը պատգամավորական երկու տեղ ունի: