Global Innovation Index-2023 վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը: Հայաստանը դիտարկվել է Հյուսիսային Աֆրիկա և Արևմտյան Ասիա բաժնում, նշվում է, որ «երկիրը տեսանելի առաջընթաց է գրանցել» վերջին տարում: 2022թ. վարկանիշային աղյուսակում Հայաստանը 80-րդն էր:
Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 89: Թուրքիան 39-րդն է, Ռուսաստանը`51-րդը, Իրանը` 62-րդը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան: Նրան հաջորդում են Շվեդիան, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Սինգապուրը: