Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Կողմերը քննարկել են ԵՄ-Բաքու գործակցությունը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարը։
Բայրամովը հերթական անգամ Հայաստանին է մեղադրել սահմանին իրավիճակը սրելու համար: Նա տեղեկացրել է, որ Բաքուն հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ իր մեկնաբանությունները:
«Ադրբեջանը շահագրգռված է բանակցային գործընթացը սկսելու հարցում։ Սակայն Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը, միջազգային կազմակերպություններում հայտարարությունները տարածքային նկրտումներ են պարունակում»,- հավելել է ադրբեջանցի դիվանագետը: