Փետրվարի 22-ին՝ ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել, և տանիքից ծուխ է նկատվում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել է երկհարկանի տան առաջին հարկի միջսենյակային պատը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով. այրվել է կենցաղային տեխնիկա»,- ասված է հաղորդագրության մեջ: