Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, տեղեկություններ ունենալով արգելված իրերի հնարավոր ներթափանցման մասին, փետրվարի 21-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացի Վ․Մ․-ի կողմից կալանավորված անձ Ա․Ս․-ի անվամբ բերված հանձնուքը։ Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:
Հանձնուքում առկա ձկան կոտլետներով երկու տարաների մեջ եղել է նաև պաքսիմատացված 11 ձիթապտուղ, որոնցից մեկում ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, բյուրեղանման զանգված, իսկ մյուս ձիթապտուղներում նկատել են թմրամիջոցի նմանվող, սպիտակավուն հետքեր։
Վ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: