Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, որը կանգնած է անվտանգության լուրջ խնդրի առաջ՝ RTL հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն:
«Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին՝ ապահովել տարածքային ամբողջականությունն ու պաշտպանունակությունը: Շուտով Հայաստան կմեկնեմ՝ խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակությամբ»,- նշել է նախարարը։
Նա հստակեցրել է, որ Փարիզը ռազմական տեխնիկա է մատակարարում Հայաստանին՝ միայն պաշտպանական նպատակով:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան կլինի առաջինը: