Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառումը մեկնարկել է Եվրամիության ու Հայաստանի օրհներգների հնչյուններով: Կենտրոնակայան Եղեգնաձորում, 6 հենակետ՝ Իջևանից Կապան: 1 տարում 1720 պարեկային շրջայց Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն է ամփոփում 2023-ը, հետո արդեն ասուլիսին մանրամասնում է՝ առաքելությունը հասանելիություն ունի Հայաստանի ամբողջ տարածքում՝ բացառությամբ Ներքին Հանդի:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: