Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը: Նախորդ տարի զգալի ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը, վերջին հինգ տարում գիտության ֆինանսավորումն ավելի քան եռապատկվել է: Դրամաշնորհներով անցած տարի ֆինանսավորվել է 141 գիտական խմբի հետազոտական նախագիծ: Վարչապետի գնահատմամբ` գաղափարները կարևոր են, բայց կարևոր է տեսնել նաև դրանց գործնական արդյունքը, պետք է ունենալ երկրի ինտելեկտուալ պոտենցիալն օգտագործելու մեխանիզմ:
Մանրամասները` ռեպորտաժում: