Զորքերի հայելային հետքաշման հարցը պահում ենք մեր օրակարգում, Ադրբեջանի հետ փորձելու ենք այդ հարցում հասնել համաձայնության, որովհետև դա մի հարց է, որտեղ անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ համաձայնության գան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Կշարունակենք քննարկել, տեսնենք՝ ինչպիսի լուծումներ ենք գտնում, բայց մենք միանշանակ համոզված ենք, որ զորքերի հայելային հետքաշումը նույնիսկ միջադեպերը թույլ չտալու լավագույն գործիքներից մեկն է, այսինքն՝ որոշակի կիլոմետր հեռավորության վրա եթե դասավորվի ԶՈՒ-ն, և սահմանապահ զորքերը տեղակայվեն ամբողջ սահմանի երկայնքով, բնականաբար, դա կայունության գործոն կլինի: Եվ սա շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց նա և հավելեց, որ սա օրակարգի այն հարցն է, որը դեռ շարունակում են քննարկել ադրբեջանցի գործընկերների հետ: