ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։
«Այո՛, այդ խնդիրը կա, մենք փորձելու ենք հասցեագրել այդ խնդիրը, մենք տեղյակ ենք»,- ասաց Գրիգորյանը։
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը թեմայի առնչությամբ հայտարարել էր. «Մեր առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը ՌԴ ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է»: