Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն անբարենպաստ է համարել երկրի բանակի ներկա դիրքերը մարտի դաշտում և նշել, որ օդում առավելություն ունի Ռուսաստանի զինված ուժերը։ Նա խոսել է հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին ճապոնական NHK հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Կառավարության ղեկավարն ասել է, որ անցյալ շաբաթ ռուսական զորքերը հազարավոր կառավարվող ռումբեր են նետել Դոնեցկի Ավդեևկա քաղաքի վրա։ Իր հերթին, Ուկրաինայի զինված ուժերը բախվում է օտարերկրյա գործընկերների կողմից արկերի մատակարարման կրճատմանը։
Շմիգալի խոսքով՝ այս պահին Կիևի համար շատ կարևոր է հեռահար հրթիռների ձեռքբերումը։ Ուկրաինական զորքերին այդ արկերն անհրաժեշտ են թիկունքում գտնվող ՌԴ ԶՈՒ պահեստներին և հրամանատարական կետերին հարվածելու համար։
«Ուկրաինայում արտադրվող անօդաչու թռչող սարքերի և տեխնոլոգիայի շնորհիվ մենք փորձում ենք փոխհատուցել այդ պակասը, սակայն մեզ համար վճռորոշ նշանակություն ունեն հատկապես հեռահար հրթիռներն ու արկերը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։
Վերջում նա բացատրել է, որ ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի ծանր վիճակի պատճառներից մեկը հեռահար հրթիռների պակասն է։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան